«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Էրդողանի խոսքով, քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումը իմաստ չունի։
«Պարոն Ալիևից ստացած տեղեկությունների համաձայն՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք։
Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության և համագործակցության վրա»,- Սամարղանդից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ասել է նա լրագրողներին։
Էրդողանը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին կայցելի «Ղարաբաղի Զանգելանի շրջան, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին օդանավակայան կբացի»։
«Նա (Իլհամ Ալիևը) ասել է. «Բացումից հետո մենք կգնանք Ջաբրայիլի շրջան։ Մենք համաձայնվեցինք։ Գուցե նա նաև որոշ առաջնորդների հրավիրի այնտեղ», - ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է՝ Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել. «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել»։
ՄԻՊ աշխատակամից այսօր հայտնել են, որ հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և, ըստ ՄԻՊ-ի հրապարակման՝ «պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին»։
Ոչ մի խելամիտ մարդ, լինի քաղաքական գործիչ, թե քաղաքականությունից հեռու մեկը, չի հավատա Էրդողանի ու ալիևի ռազմական նկրտումների ավարտին, քանի որ դրանք հենվում են, օրինակ՝ հայկական կողմի «սադրանքի» անհավատալի պնդմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը. նախարարություն
- Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը ներկայացվել են միջազգային կազմակերպություններին. ՄԻՊ
- ԳԴՀ նորանշանակ փոխդեսպանը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում
- Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին
- Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 10.900 հեկտար օկուպացված է. Զաքարյան
- Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
- Ադրբեջանական հարձակման հետևանքով երեք մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ. ՄԻՊ
- ԶՈւ ԳՇ պետ. Վախենալու, հուսահատվելու որևէ բան չկա
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- ԶՈւ ԳՇ պետ. Ադրբեջանցի զինծառայողները կտրել են հայ կին զինծառայողի ոտքերը, մատերը
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
- Ներքին Հանդի ուղղությամբ թշնամին որոշակի դիրքային առաջխաղացում է ունեցել. Սյունիքի փոխմարզպետ
- Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Արման Թաթոյան. Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
- Ադրբեջանի Նախագահին, բանակի ղեկավարներին պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության. Թաթոյան
- ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա հանցավոր արարքներին.Թաթոյան
- ՄԻՊ. Վերին Շորժայում մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան