ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է F-16 կործանիչների, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, Grey Eagle անօդաչուների մատակարարումը.
Միացյալ Նահանգները և Ուկրաինան ցածր մակարդակի խորհրդակցություններ են անցկացնում Կիևին չորրորդ սերնդի ամերիկյան F-16 բազմանպատակային կործանիչների, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի (SAM), MQ-1C Grey Eagle հետախուզման և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման վերաբերյալ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Ուկրաինայի իշխանությունները դադարել են այդ զենքի մատակարարման մասին հրապարակայնորեն խնդրել Վաշինգտոնին, սակայն «կուլիսներում դրանք ձեռք բերելու փորձերը չեն դադարում»,-նշում է թերթը։ Նրա աղբյուրների համաձայն՝ երկու կողմերն էլ քննարկում են Կիև կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր ուղարկելու հարցը, քանի դեռ աշխատանք է տարվում երկարաժամկետ ֆինանսական գործարքների վրա։ Բայց ցածր մակարդակում երկկողմանի շփումները Կիև Patriot, F-16 և Grey Eagles ուղարկելու վերաբերյալ, ինչ-որ փուլում շարունակվում են:
Հոդվածում ընդգծվում է, որ վերջին շաբաթներին Կիևը «բարձրաձայն կոչերից անցավ ավելի հանգիստ խորհրդակցությունների»։ Սա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնը հորդորել է Կիևին կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ իրեն այս պահին անհրաժեշտ է։ Մտավախություն կար, որ «թանկարժեք զենքի մատակարարման հարցումները Կիևին շեղում են մարտի դաշտում ավելի հրատապ կարիքներից»:
Այս զենքի մատակարարման հետ կապված ամերիկյան կողմի մտավախությունները կապված են ոչ միայն այն բանի հետ, որ դրանք «սադրիչ կլինեն Մոսկվայի համար», այլ նաև այն փաստի հետ, որ այդ համակարգերի համալիր սպասարկումն ու աջակցությունը «Ուկրաինան կդնի ծանր դրության մեջ»,-պարզաբանում է Politico-ն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն այս շաբաթ կարող է հայտարարել Կիևին 600 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին
- ԱՄՆ-ը 2 մլն դոլար կհատկացնի Արցախում հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման համար
- Բայդենը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ում սահմանած արտակարգ դրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան