Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում որոնվում են ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ. Ալեն Սիմոնյան
«Կան ներթափանցած 1-2 խումբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերից հաջողվել է նրանց դուրս շպրտել, սակայն այս պահի դրությամբ դրանք ՀՀ սուվերեն տարածքում են բայց բնակավայրեր չեն մտել,:
Հայտնելով, որ Հայաստանը այս պահի դրությամբ 135 զոհ ունի և չբացառելով, որ այդ թիվը կավելանա՝ Սիմոնյանը վստահեցրեց, որ հակառակորդն առնվազն եռակի ավել զոհեր ունի:
«Եթե նրանք պաշտոնապես 71 կամ 77 զոհի մասին են հայտնում՝ վստահեցնում են, որ այդ թիվը եռակի կամ քառակի ավել է»,-ասաց Ալեն Սիմոնյանը
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 135 է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է սահմանային իրադրությունը
- Ցանկալի է, որ պատգամավորներն այսօր չլքեն ԱԺ շենքը. Ալեն Սիմոնյան
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին