Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից առաջ չեն հրավիրվել ընդունելության
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլին, չեն հրավիրվել Բուքինգհեմյան պալատում հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը ընդառաջ տեղի ունեցած ընդունելությանը։ Telegraph-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Միջոցառումը կազմակերպում է Կառլ III թագավորը։ Ընդունելությանը հրավիրվել են համաշխարհային առաջնորդներ և թագավորական ընտանիքի այլ անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ըստ հրապարակման՝ սկզբում այնտեղ պետք է լինեին Սասեքսի դուքսերը, սակայն հետո թագավորական օգնականները նրանց հայտնել են, որ ընդունելությանը հրավիրված են միայն ընտանիքի աշխատող անդամները։
«Նրանք շփոթված են եղել և չեն հասկացել՝ պետք է ներկա գտնվեն, թե ոչ»,-ասել է Telegraph-ի աղբյուրը:
Փորձագետը նշել է, որ հերցոգների պարտականություններից հրաժարվելու պատճառով Հարրին և Մեգանը պարտավոր չեն հետևել արարողակարգին և ներկա գտնվել այդ միջոցառմանը։
Սեպտեմբերի 19-ին Լոնդոնում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր
- Բրիտանացիներին խնդրել են Եղիսաբեթ II-ի հիշատակին խաղալիք արջուկներ չբերել Բուքինգհեմյան պալատ
- Եղիսաբեթ II-ի մասին կովի էմոջիով Շերի հակասական մեկնաբանությունը բարկացրել է երկրպագուներին
- Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Լոնդոնի եկեղեցական պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան