Բայդենը սպառնացել է Ռուսաստանին հետևանքներով, եթե վերջինս միջուկային զենք օգտագործի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում Ռուսաստանին սպառնացել է հետևանքներով, եթե նա Ուկրաինայում մարտավարական միջուկային կամ քիմիական զենք օգտագործի։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Կարծում եք, եթե հաստատ իմանայի, կասեի՞ձեզ... Իհարկե, չէի ասի: Հետևանքներ կլինեն, նրանք աշխարհում կդառնան ավելի վտարակ, քան երբևէ եղել է: Եվ կախված դրա մասշտաբներից, թե ինչ են նրանք անում, մենք կորոշենք, թե ինչպիսին կլինի պատասխանը»,-ասել է Բայդենը՝ հրաժարվելով հստակեցնել, թե ինչպես կարող են պետությունները արձագանքել նման դեպքում։
Նրա կարծիքով, միջուկային զենքի կիրառումը «կփոխի պատերազմի դեմքը, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:
Մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միայն երկու դեպք է եղել Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները, որոնք ԱՄՆ-ն իրականացրել է 1945 թվականի օգոստոսին։ Հիրոսիմայում տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքներից 350 000 բնակչությունից մահացել է 140 000 մարդ, Նագասակիում՝ 74 000։ Ատոմային ռմբակոծության զոհերի ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսին հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում քիմիական զենքի կիրառման հնարավորության մասին պնդումները անհեթեթ են։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, այս տեսակի զենքն ամբողջությամբ ոչնչացրել է դեռ 2017 թվականին՝ միջազգային պարտավորությունների շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում աղոթել միջուկային պատերազմը կանխելու համար
- Եվրաեռյակը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը դուրս է գալիս խաղաղ ատոմի շրջանակից
- Շխագոշև․ Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո ՆԱՏՕ-ում պառակտում կսկսվի
- Հռոմի պապ. Եվրոպայում հակամարտությունների պատճառով «միջուկային էսկալացիայի» վտանգ կա
- Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել Բայդենի կողմից Արցախին օժանդակության չտրամադրելու հարցը
- Էրդողանը և Բայդենը որոշել են հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան