ԳԴՀ նորանշանակ փոխդեսպանը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում
«ԳԴՀ նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում։ Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք սեպտեմբերի 16-ին հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին»,- նշում ենՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։
«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու»,- այցի ընթացքից իր տպավորություններն է հայտնում դիվանագետը։
Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,-ամփոփում է Թինտրուպը։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Մենք հիմա կքնենք, կարթնանաք, բայց առավոտյան հնարավոր է կորցրած լինենք Վայքը, Ջերմուկը․ Գևորգ Գևորգյան
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում
- Ջերմուկի մուտքն այս պահին խիստ սահմանափակված է. փոխքաղաքապետ. «Արմենպրես»
- Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ է մարվել
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան