Եղիսաբեթ II-ին հրաժեշտ տվող ավելի քան 700 մարդ բժշկական օգնության կարիք են ունեցել
Ավելի քան 700 մարդ, որոնք ցանկանում էին հրաժեշտ տալ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին, բժշկական օգնության կարիք են ունեցել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է Independent-ը՝ Լոնդոնի շտապօգնության ծառայությանը (LAS) հղումով։
Ըստ բժիշկների՝ հիվանդանոց է տեղափոխվել 81 մարդ։ Նրանցից շատերը կորցրել են գիտակցությունը, ինչը հաճախ հանգեցնում է գլխի վնասվածքների։
Բժիշկների կանխատեսմամբ՝ սեպտեմբերի 17-ին շատ ցուրտ է լինելու, բայց մարդիկ պետք է «կանգնեն մի քանի ժամ, հնարավոր է՝ ողջ գիշեր»։ Մարդիկ կոչ են անում իրենց հետ բերել դեղորայք և տաք հագուստ, շատ ջուր խմել և կանոնավոր խորտիկներ ուտել՝ հերթում սպասելիս։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II-ի հուշարձանը կարող է կանգնեցվել Թրաֆալգար հրապարակում, գրում են լրատվամիջոցները
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից առաջ չեն հրավիրվել ընդունելության
- Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր
- Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
- Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Լոնդոնի եկեղեցական պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին