Եվրոպան պատրաստում է հոսանքազրկման ծրագիր՝ կանխելու «ձմեռային քաոսը»
Եվրոպան պատրաստում է հոսանքազրկման ծրագիր՝ կանխելու «ձմեռային քաոսը» և էլեկտրաէներգիայի անվերահսկելի անջատումները։ Bloomberg-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նշվում է, որ ֆրանսիական ցանցի օպերատորը գործնականում մնացել է առանց էլեկտրաէներգիայի մատակարարումը պահպանելու հնարավորության, իսկ ընկերությունը հայտարարել է «կարմիր» ահազանգ։
«Նա արդեն անջատել է մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ և իջեցրել է ցանցի լարումը։ Օպերատորը ստիպված է կտրուկ քայլերի դիմել և անջատել որոշ բնակելի թաղամասերի էլեկտրամատակարարումը, որպեսզի կանխի համակարգի ամբողջական փլուզումը»,-ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունն ընդգծում է, որ էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում ամեն շաբաթ ավելի է սրվում։ Իսկ եթե գազի պահանջարկը չնվազի, ապա ձեռնարկությունները ստիպված կլինեն անջատվել ցանցից։
Հարակից հրապարակումներ`
- The Telegraph. Պուտինի նախազգուշացումը ԵՄ-ին ստիպեց հրաժարվել գազի գնի վերին շեմի ներդրումից
- ԱՄՆ-ից Եվրոպային կոչ են արել ինքնուրույն լուծել սեփական պաշտպանության հարցերը
- Գազի գինը քաղաքական արժեք ունի. Արմեն Մանվելյան
- Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա