Երվանդ Թարվեդյան. Միաբևեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան անվտանգային տեսանկյունից կարևորագույն փաստ է, կարծում է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Միացյալ Հայաստան»-ի առաջնորդը նշել է, որ միաբևեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանն ակնկալում են մեծ ներկայություն ունենալ Հայաստանում։
Անդրադառնալով տարածաշրջանում գերտերությունների շահերին, Թարվերդյանը նշում է, որ Հնդկաստանը բալանս է պահում և թույլ չի տալիս, որ երրորդ համաշխարհային պատերազմ ծագի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը ձգտում է տարածաշրջանում դառնալ դոմինանտ, ինչը ակնառու էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այդ երկրի ներգրավվածությամբ։
«44 օրյա պատերազմում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վարվում է Թուրքիայի անմիջական ներգործությամբ։ Նույնիսկ տեղեկություններ կային, որ ադրբեջանական զինուժը ենթարկվում է թուրք բարձրաստիճան զինվորական կազմին», -ասել է նա։
Թարվերդյանի խոսքով, Հայաստանը միջազգային հակամարտության կենտրոնում է, ուստի պետք է փնտրի բնական դաշնակիցների. «Մենք մի բան պետք է հասկանանք՝ մեր փոխարեն ոչ ոք մեր հողը չի պաշտպանելու։ Ամեն պետություն ունի իր շահերը, որքան մենք ուժեղ լինենք այնքան ցանկալի կլինենք նման պետությունների համար»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշում է, որ կազմակերպությանն անդամակցության թերևս միակ առավելությունը զենք գնելու համար սհամանված գներն են։
«ՀԱՊԿ անդամ երկու պետություն այսօր ռազմական բախումների մեջ են։ Դա ինքնին ցույց է տալիս, որ այն չի կարող լինել ռազմական համագործակցության կառույց։ Դա հարթակ է, որտեղ տարբեր պետություններ քննարկում են իրենց ռազմական քաղաքականությունը»,- հավելում է Երվանդ Թարվերդյանը:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է կարողանա ՌԴ-ի՝ իր ռազմավարական դաշնակցի հետ բարձր մակարդակում քննարկել մեր շահերը։
«Վարչապետը պետք է հասկանա, որ իշխանությունն ու երկրի կառավարումը տարբեր բաներ են։ Եթե նա չի կարողանում կառավարել, ապա թող իր տեղը զիջի իր թիմից մեկ ուրիշի, որը կկարողանա ճշգրիտ բանակցությունների արդյուքում ապահովել մեր՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում է
- Ռուբեն Վարդանյանը թող ցույց տա, թե իր 1 միլիարդ դոլար եկամուտից, որ երկրում է 200 միլիոն հարկ վճարել․ Թարվերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները