Թուրքիայի Իզմիր քաղաքի կոսմետիկայի գործարանում հրդեհ է բռնկվել, լսվել են պայթյունների ձայներ
Թուրքիայի Իզմիր քաղաքի կոսմետիկայի գործարանում բարդ հրդեհ է բռնկվել, այնտեղ պայթյուններ են լսվել։ CNN Turk-ի հեռարձակած ռեպորտաժին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
«Իզմիրի Թորբալի շրջանի 29 Էքիմ թաղամասում գտնվող արդյունաբերական տարածքում գտնվող կոսմետիկայի գործարանում հրդեհ է բռնկվել: Տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարներ, բժշկական և ոստիկանության խմբեր»,-ասված է հաղորդագրությունում։
Ըստ վերջին տեղեկությունների՝ հրդեհը մարում են փրկարարները։ Միաժամանակ մի քանի պայթյուն է որոտացել։
Կոսմետիկայի գործարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Տվյալներ չկան նաև թուրքական ձեռնարկությունում բռնկված հրդեհի մասին։
Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 10.1%-ի
- ՀՐԴԵՀ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ. ՄԱՀԱՑԵԼ Է 8 ՄԱՐԴ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները