«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները.
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀ Ազգային ժողովում որոշել են շարունակել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է հանդես եկել համապատասխան նախաձեռնությանբ և առաջարկում է Ազգային ժողովի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել: Նկատենք՝ ստեղծման օրվանից մինչև այժմ այս հանձնաժողովն արժեքավոր որևէ աշխատանք չի կատարել և միայն ձևականորեն նախկին 1-2 պաշտոնյայի է հրավիրվել խորհրդարան:
Ընդգծենք, որ անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը որևէ բացահայտմամբ աչքի չէր ընկել, այնինչ՝ նույն Անդրանիկ Քոչարյանն աղաղակում էր, թե բազմաթիվ փաստեր կան՝ նախկին իշխանությունների դեմ: Հիմա էլ, չկարողանալով սեփական իշխանությունների սխալները քողարկել, Քոչարյանն անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները. մինչդեռ Հայաստանը կրկին պատերազմի մեջ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հրադադարը կարող է ամեն պահի խախտվել
- «Փաստ». Շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ
- «Ժողովուրդ». Փաշինյանը խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել
- «Հրապարակ». ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները. Ակցիա
- «Փաստ». Դրամը վերստին սկսել է արժեզրկվել
- «Ժողովուրդ». Սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ են եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել են
- «Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան