Պահանջեք նաև հրապարակել մեր զոհվածների անվանացանկը, այդտեղ էլ որևէ գաղտնիք չկա. Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ըստ նիկոլական ժեխնյուզերի ու սոցցանցային քարոզիչների վերջին օրերին մարտերում սպանված ադրբեջանցիների թիվը 1000-ից անցել է...
Նաև որոշ (անշուշտ հրահանգավորված) պաշտոնյաներ ու զինվորականներ ֆանտաստիկ հաղթանակների մասին հեքիաթներ են պատմում իրենց ծանոթներին «մի բան ասեմ, մարդու չասես [բայց կեթաս սաղին կպատմես]» ոճով։
Այսինքն խայտառակ տապալումը փորձում են ներկայացնել որպես Նիկոլի հաղթանակ...
Նիկոլական այդ բացահայտ ու ծպտյալ քարոզիչներին առաջարկեք կորցնեն իրենց (կարող եք դա անել իրենց համար շատ ըմբռնելի ադրբեջաներեն հայտնի արտահայտությամբ), իսկ օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչներից, եթե ձեզ չեն բլոկել իրենց էջերում, պահանջեք, թող ի վերջո խոստովանեն, թե քանի դիրք ու բարձունք են կորցրել...
Ի դեպ, եթե ասեն, թե դա ռազմական գաղտնիք է, ապա ևս մեկ անգամ կարող եք անցնել ադրբեջաներենի, քանզի խաբում են. թշնամին հո՞ շատ լավ գիտի, թե ինքը քանի հայկական դիրքում է հաջողացրել ամրանալ, ստացվում է, որ թշնամու համար գաղտնիք չէ, բայց մեզնից գաղտնի են պահում։
Պահանջեք նաև հրապարակել մեր զոհվածների անվանացանկը։ Այդտեղ էլ որևէ գաղտնիք չկա, ավելին՝ հայրենի հողի համար զոհվածներն իրավունք ունեն, որ իրենց անունները հիշվեն։
Հա՛, հասկանում եմ, որ նիկոլական օկուպացիոն վարչակարգը կգերադասի հավերժ մոռացության մատնել հանուն Հայաստանի զոհվածների անունները, բայց մե՛կ է, պետք է պահանջել...»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
- Ձեր անունները պետք է բարձր հնչեն, մինչդեռ անհայտ են թողնում
- Ես չեմ հասկանում ձեր պահանջը, որ զոհվածների անունները օր առաջ հրապարակվեն. ՔՊ-ական պատգամավոր
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Գեղամ Մանուկյան. Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան