ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է հղել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև բանակցությունների սկիզբը և կոչ է անում լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով՝ մարդկային կորուստները կանխելու համար։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից։
«Մենք ողջունում ենք հրադադարի հաստատումը, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև սկսված բանակցությունները: Վստահ ենք, որ փոխընդունելի ուղիներ կգտնվեն սահմանային այս բարդ խնդիրը լուծելու, լարվածությունը նվազեցնելու և հակամարտությունը կանխելու համար: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում: Հակասությունները լուծելու համար պետք է միայն քաղաքական դիվանագիտական մեթոդներ օգտագործել»,-ընդգծել են քարտուղարությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադիր հետևում է իրավիճակին և հուսով է, որ այժմ հաստատված զինադադարը կլինի երկարաժամկետ և կայուն: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես բանակցային սեղանի շուրջ խաղաղ ճանապարհով, անթուլատրելի, որ ավելի շատ մարդիկ մահանան»։
ՀԱՊԿ-ը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերսկսվել է դիմակայությունը
- Տաջիկստանի սահմանին տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի
- Զինված բախումներ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
- Տաջիկստանի ԱԽ քարտուղարը ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը