Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Փորձագետ
Հունաստանի և Թուրքիայի միջև ցանկացած հակամարտություն կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը, թեև այժմ իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է, չնայած երկու երկրների հարաբերությունների հերթական սրմանը։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պանթեոնի համալսարանի պրոֆեսոր, վերլուծաբան-թուրքագետ Դիմիտրիս Ստաֆակոպուլոսը։
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո, երբ, ըստ Անկարայի, մինչ թուրքական F-16-ները ՆԱՏՕ-ի առաջադրանքներ էին կատարում Էգեյան ծովի օդային տարածքում, կործանիչները «որսացվել էին Կրետե կղզում տեղակայված Հունաստանի ռազմաօդային ուժերի պաշտպանական համակարգի S-300 օդային ռադարով»: Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իր ռազմական ինքնաթիռների նկատմամբ հետապնդման հարցը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը «ծանր գին» կվճարի, եթե «առաջ գնա»:
«Առայժմ Թուրքիան ավելի շատ է խոսում և քիչ գործում, բայց դա չպետք է մեզ հանգստացնի: Ես ենթադրում եմ, որ զինված հակամարտություն չի լինի, քանի որ Հունաստանը պատրաստ է դրան և թույլ չի տա նման բան, բայց նաև այն պատճառով, որ նույնիսկ փոքր հակամարտություն Հունաստանի հետ կարող է հանգեցնել ճգնաժամային իրավիճակի՝ ՆԱՏՕ-ի փլուզման, երկու անդամ երկրների՝ միմյանց հետ բախվելու պատճառով: Դա մեծ խնդիր կլինի դաշինքի համար այն ժամանակ, երբ վերջինս ձգտում է ընդլայնվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության պատճառով»,-ասում է Ստաֆակոպուլոսը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ավելի հավանական է, որ «երկու երկրների ականջներից քաշի» և կխնդրի միմյանց հետ հարցերը լուծել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը Էրդողանի մեղքով կարող է վերածվել պատերազմի
- Հունաստանի արտգործնախարարը զգուշացնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի լուրջ սպառնալիքների մասին
- Էրդողանը զգուշացրել է «ցանկացած պահի» Հունաստանին հնարավոր հարված հասցնելու մասին
- Թուրքիան ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն է ակնկալում Էգեյան ծովում Հունաստանի գործողությունների մասով
- Հունաստանը կպահանջի իրեն հանել գազի սպառումը 15%-ով նվազեցնելու ԵՀ ծրագրից
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին