Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերսկսվել է դիմակայությունը
Տաջիկ զինվորականները կրկին կրակ են բացել Ղրղզստանի տարածքի ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։
«Տաջիկական կողմից ականանետային կրակոցների է ենթարկվել Բատկենի շրջանի Դոստուկ գյուղը, տաջիկական կողմը ականանետներից երեք ական է գցել գյուղի վրա»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Տաջիկստանն իր հերթին Ղրղզստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանի սահմանին տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի
- Զինված բախումներ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին