Երևանում Նենսի Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով
ԱՄՆ դեսպանությունն այսօր Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «խոսնակ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր փոխգործակցությունը, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը»։
Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
Կոնգրեսական պատվիրակության սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցող այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նաև հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Փելոսին Հայաստան գնում է ամերիկահայերի քվեների համար.Սերգեյ Մարկեդոնով
- Փելոսիի այցին ընդառաջ Երևանի կենտրոնում խստացվել է անվտանգության ռեժիմը
- Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է. Դանիելյան
- Փելոսին՝ Հայաստան այցի մասին. Այս ամենը մարդու իրավունքների մասին է
- Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Սուրեն Սարգսյան
- Politico. Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կժամանի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները