Ռաիսին Էրդողանին ասել է, որ Իրանը դեմ է Կովկասում սահմանների ցանկացած փոփոխությանը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անընդունելի է անվանել Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխությունը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Իրանի առաջնորդի կայքը։
Ռաիսին ընդգծել է, որ Իրանը բարեկամ է իր հարևանների համար, որոնց աջակցում է ճգնաժամի ժամանակ։
Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Իրանի նախագահը ողջունել է Ղարաբաղի տարածքի «ազատագրումն» ու նրա վերականգնման նախապատրաստումը։ Միաժամանակ նա անընդունելի է համարել տարածաշրջանի միջազգային, պատմական ու աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ռազմական տեխնիկա արտադրող աշխարհի 5 ամենազարգացած երկրների թվում է
- Թուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
- Ռաիսի. Իրան-Ռուսաստան փոխգործակցության նպատակը տարածաշրջանում անվտանգության հաստատումն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան