Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է. Դանիելյան
Քաղաքագետ ՍՍտեփան Դանիելյանը գրում է.
«ԱՄՆ-ում նախընտրական կրքեր են եռում և Դեմոկրատների ու Հանրապետականների միջև բառիս բուն իմաստով կենաց-մահու պայքար է գնում։
Շատ ամերիկացի հեղինակավոր փորձագետներ վիճակը սկսել են համեմատել Ամերիկայի 19-րդ դարի քաղաքացիական պատերազմի հետ։
Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է։ Այլ հարց է, թե արդյոք Ամերիկայի հայերը հավաքական պահանջ ունեն Դեմոկրատներից, կամ Հանրապետականներից, թե ոչ։ Դեռևս նման հստակ ձևակերպված պահանջ չի հնչել։
Կարծում եմ, որ մեր իրական վտանգները կարող են դեկտեմբեր ամսից սկսվել, ընտրություններից հետո, երբ ընտրողների վրա թքած կունենան և այդ ժամանակ կերևա Ամերիկայի խորքային պետության իրական քաղաքականությունը նաեւ մեր տարածաշրջանում։ Հիմա ամենակարևորը ԱՄՆ հայերի կազմակերպվածությունը է ու ստիպելու շատ կոնկրետ խոստումներ տալ։
Այստեղ կավելացնեի, որ Հայաստանի կառավարությունը պետք է այնտեղի հայերին այդ պահանջի մասին մեսիջ ուղարկել, բայց դե ինչ կառավարության մասին ենք կարող հիմա խոսել»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի պատվիրակությունը Հայաստան կժամանի այսօր։
Հարակից հրապարակումներ`
- Փելոսին՝ Հայաստան այցի մասին. Այս ամենը մարդու իրավունքների մասին է
- Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Սուրեն Սարգսյան
- Politico. Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կժամանի Հայաստան