Սոթքում նաև գազատարն է վնասվել. Վարդենիսի փոխհամայնքապետ
Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Գեղարքունիքի մարզում վնասվել են Կութ, Նորաբակ, Սոթք, Վերին Շորժա, Ազատ բնակավայրերը. մնացած բնակավայրերի վնասի չափերը ճշգրտվում են: news.am-ի հաղորդմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի փոխհամայնքապետ Կարեն Մկրտչյանը:
«Այսօրվանից իրականացվում են չափագրման աշխատանքները, պարզվում են վնասների չափերը, որ արագացված տեմպերով փոխհատուցվեն ու վերականգնվեն բնակչությանը հասցված վնասները: Իհարկե, կառավարությունը փոխհատուցել է եւ այս պահի դրությամբ նշածս բնակավայրերում տեղի են ունենում հետազոտական աշխատանքներ, թե ինչ վնասներ են պատճառվել»,-ասել է նա:
Հարցին, թե ինչպես է լուծվում տարհանված բնակիչներին տեղավորելու հարցը, քանի որ կան բնակիչներ, որ որեւէ տեղ չունեն բնակվելու, փոխհամայնքապետը պատասխանել է. «Մարզպետի գլխավորությամբ հենց կրակոցների օրվանից սկսած բոլոր բնակիչներին ցուցաբերվել է պատշաճ օգնություն: Որոնց կարողացել ենք, տարհանել ենք, ոմանք տեղափոխվել են ապաստարաններ: Որոնք տեղափոխվել են Վարդենիս համայնքից հեռու՝ Մարտունի,. Գավառ, Երեւան, նման խնդիր չի եղել: Համեյանդեպս, այն բնակիչները, որոնք դիմել են մեզ կամ մենք ունեցել ենք տեղեկություն, բոլորին ցուցաբերել ենք անհրաժեշտ օգնություն»:
Նա նաև հավելել է, որ Սոթքում եւ Կութում վաղվանից կսկսվեն էլեկտրականության վերականգնման աշխատանքները: Վաղը կամ մյուս օրը հոսանքի հարցը կլուծվի. «Սոթքում նաև գազատարն է վնասվել: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշգրտվում են: Ամենաշատը տուժել է Սոթքը»,-ասաց նա:
Փոխհամայնքապետը հերքել տեղեկությունները, թե իրենք ասել են բնակիչներին՝ դուրս եկեք. «Բացարձակապես նման բան չկա: Խուճապի մի մատնվեք, մնացեք տեղերում, շարունակեք բնականոն կյանքը»:
Նա վստահեցրել է, որ բնակիչները վախեցած չեն, մարտական են տրամադրված. «Որքան շուտ լուծխվի փոխհատուցումների հարցը, այնքան ժողովուրդն ավելի է ոգեւորվում, որ գան ու շարունակեն իրենց բնականոն կյանքը»:
Հարակից հրապարակումներ`
- ԳԴՀ նորանշանակ փոխդեսպանը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում
- Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
- Սոթքում Ադրբեջանի ԶՈւ կողմից օտարերկրյա և տեղացի լրագրողներին թիրախավորելն անընդունելի է. ԱԳՆ
- Սոթքում թշնամու հրետակոծության հետևանքով այրվում է տուն
- Սոթքում գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել են տներ. Համայնքի ղեկավար
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան