
Տաջիկստանի սահմանին տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի
Տաջիկստանի հետ սահմանին բախումների ժամանակ վիրավորված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Ղրղզստան-տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ առողջապահական կազմակերպություններ ընդունված տուժածների թիվը կազմում է 103 մարդ, նրանցից 5-ը՝ ուղարկվել է ամբուլատոր բուժման»,-գերատեսչության հայտարարությունից մեջբերում է 24.kg գործակալությունը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածները հիմնականում ունեն մարմնի տարբեր մասերի բեկորային և հրազենային վնասվածքներ։
Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի և 87 վիրավոր բնակիչների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Զինված բախումներ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
- Թուրքիան ու Ղրղզստանը առևտուր կանեն ազգային արժույթներով
- Ղրղզստանում ընտանեկան տոնակատարության ժամանակ 58 մարդ թունավորվել է
- Տաջիկստանի ԱԽ քարտուղարը ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը