Տոկաևը Ղազախստանի մայրաքաղաքին վերադարձրեց «Աստանա» անունը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է փոփոխությունները, որոնց համաձայն «Աստանա» անունը վերադարձվում է երկրի մայրաքաղաքին։ Այդ մասին պետության ղեկավարի կայքում հրապարակված լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների մասին» օրենքը։ Հիմնական փոփոխություններից են «Նուր-Սուլթանի» փոխարեն մայրաքաղաքին «Աստանա» անվան վերադարձը և նախագահի միայն մեկ անգամ յոթնամյա ժամկետով ընտրվելու հնարավորությունը։
«Աստանա» անունը Ղազախստանի մայրաքաղաք վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես են եկել ղազախստանցի «Ժանա Ղազախստան»-ի խումբ պատգամավորներ, որի կազմում կան խորհրդարանականներ, այդ թվում՝ իշխող «Ամանաթ» կուսակցությունից։ Հիշեցնենք, որ Տոկաևն էր, ով 2019 թվականին առաջարկեց հավերժացնել Նուրսուլթան Նազարբաևի անունը՝ նրա պատվին անվանակոչելով Ղազախստանի մայրաքաղաքը։
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրված փաստաթուղթն անվստահության գործընթացի հետ բացարձակապես կապ չունի․ Էդգար Ղազարյան
- Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու մասին տեղեկությունը
- Տոկաևը հայտարարել է 2022 թ. աշնանը Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին
- Տոկաևը ՌԴ-ում հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա