Խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործությունների և բռնությունների մասին մտահոգիչ հաղորդումներ են ստացվում. Կլաար
«Վերջին ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործությունների և բռնությունների մասին մտահոգիչ հաղորդումներ են ստացվում»,- Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա նշել է, որ մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն։
Տոյվո Կլաարը հայտնել է որ վերադարձել է Բրյուսել՝ Բաքվում, Երևանում և նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակումներ: Շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի: Պետք է վերադառնալ բանակցություններին»,- գրել է նա՝ նաև հավելելով, որ Եվրամիությունը շարունակում է ամենաբարձր մակարդակով աշխատանքը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա