Փ.Արագյալի օրվան նվիրված 5 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է Աբուլ լեռ
Այսօր Գարեգին Քաչաչյանը, Ռոբերտ Քաչաչյանը, Արարատ Եղոյանը, Մանվել Եղոյանը, Կարո Ծառուկյանը Փոքր Արագյալ գյուղի տոնի կապակցությամբ բարձրացել են Աբուլ լեռ (3301 մետր) և լեռան բարձունքում նշում են գյուղի տոնը և գյուղի եկեղեցու 160-ամյակը։ nor.ge-ի հաղորդմամբ, խմբի անդամները Աբուլի գագաթի այս նվաճումը նվիրում են նաև իրենց հայրիկներին։
Խմբի անդամ Գարեգին Քաչաչյանը լեռնագնաց է, նվաճել է աշխարհի 33 գագաթ և Աբուլը 34 երրորդն է։ Գարեգինի նվաճած գագաթներից են՝ Արարտը (5165 մետր), Էվերեստը (8848 մետր), ֆուձիյաման (3376 մետր), Էլբրուսը (5642 մետր), Կիլիմանջարոն (5895 մետր) և այլ լեռնագագաթներ։
Խմբի բոլոր անդամները շնորհավորում են իրենց համագյուղացիներին Փոքր Արագյալ գյուղի օրվա կապակցությամբ և ցանկանում են խաղաղություն, առողջություն և տոկունություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները