«Փաստ». Դրամը վերստին սկսել է արժեզրկվել
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին դրամը վերստին սկսել է արժեզրկվել: Եթե որոշ ժամանակ 1 դոլարի և եվրոյի փոխարժեքը 400 դրամի (+-5) սահմաններում էր, ապա երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանված էր 415,97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով մոտ 5 դրամով: Նույնը վերաբերում է եվրոյին: Տարադրամի փոխանակման կետերը դոլարը և եվրոն գնում էին 423-424 դրամով, վաճառում՝ 430-431 դրամով, թեպետ օրվա ընթացքում տեղեկություններ էինք ստանում, որ գրեթե անհնար է տարադրամ գնել: Կա տեսակետ, որ տարադրամի շուկայում նման տատանումները ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներից մեկն են:
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, սակայն, համաձայն չէ նման գնահատականի հետ: «Դոլար-դրամ փոխարժեքի վերջին օրերի փոփոխությունները բացարձակ կապ չունեն պատերազմի հետ: Չհավատաք, եթե այդ մասին ասեն իշխանությունը կամ իշխանությանը սիրահարված տնտեսագետները: Ամբողջությամբ արհեստական բաղադրիչ է, բանկերը և փոխանակման կետերն ընդհանրապես արտարժույթ չեն վաճառում, և դրա ֆոնին բարձրացվել է:
Նորից եմ կրկնում` սա արհեստական բաղադրիչ է: Կարող եք ստուգել և տեսնել, որ արտարժույթ չեն վաճառում: Այս ֆոնին կա կասկած, որ ինչոր մարդիկ պղտոր ջրի մեջ ձուկ են բռնում, ինչ-որ մարդիկ, խմբեր կամ շրջանակներ այստեղ շահույթ են ստանում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ են եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել են
- «Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան