«Փաստ». ՔՊ-ում ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է ձևավորվել, ներքին լուրջ «բազարներ» են
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ԱԺ ՔՊ խմբակցությունում առավել ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է ձևավորվել, ներքին լուրջ «բազարներ» են: Վիճակն առավել սրվել է սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվա իրադարձություններից ու ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում տեղի ունեցածից հետո:
Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ վիճակ է հատկապես կապված Քրիստինե Պողոսյանի հետ, որն, ի դեպ, «ամենաակտիվն» էր այդ օրը և նույնիսկ լրագրողին հարվածելու փորձ արեց: Մեր ունեցած տեղեկություններով, նրա այս պահվածքը քպականների «առանձնահատկություններով» չէ միայն պայմանավորված:
ՔՊ-ի մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում Պողոսյանի գործերն այնքան էլ լավ չեն, նրանից ընդհանուր դժգոհություն կա հարազատ խմբակցության ներսում: Ավելին, մեզ տեղեկացրեցին, որ նրանից նույնիսկ բողոքել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Տնտեսության ազատության ինդեքսի» տվյալների համաձայն՝ 11-րդ տեղում ոչ թե Հայաստանը, այլ Շվեդիան է
- «Հրապարակ». ՔՊ-ում հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խոսակցություններ են սկսել ծավալվել
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանին հատկապես անհանգստացրել են Ստեփանակերտի հրապարակից հնչող կոշտ հայտարարությունները
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները.
- «Հրապարակ». Հրադադարը կարող է ամեն պահի խախտվել
- «Փաստ». Շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ
- «Ժողովուրդ». Փաշինյանը խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել
- «Հրապարակ». ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները. Ակցիա
- «Փաստ». Դրամը վերստին սկսել է արժեզրկվել
- «Ժողովուրդ». Սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ են եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել են
- «Հրապարակ». ՀԱՊԿ օպերատիվ խումբը չէր գա, եթե Արևմուտքը հստակ դիրքորոշում չցուցաբերեր ու հայտարարություններ չաներ՝ ի պաշտպանություն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա