Քարաշենն ու Վաղատուրը՝ թշնամու հարձակումից հետո
ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։
Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։
Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքում նաև գազատարն է վնասվել. Վարդենիսի փոխհամայնքապետ
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը. նախարարություն
- Հայկական բնակավայրերը՝ թշնամու կողմից թիրախավորումից հետո
- ԳԴՀ նորանշանակ փոխդեսպանը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում
- Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
- Ադրբեջանական հարձակման հետևանքով երեք մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ. ՄԻՊ
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո