ԱՄՆ կոնգրեսական. Մենք դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որի համահեղինակները բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, և ես հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձևով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Հայաստանի սահմանների որևէ փոփոխությանը դեմ ենք լինելու»,- ասաց Էշուն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն Ադրբեջանի գործողություններին այն էր՝ դադարեցնել բռնությունները և հրադադար հաստատել։
« Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել (ագրեսիան-խմբ․), մենք ընդունել ենք դա»,- ասաց Փելոսին։
Հարակից հրապարակումներ`
- Փելոսի. Մենք այստեղ ենք, լսելու թե ինչ ակնկալիքներ կան մեզանից
- Փելոսի. ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում
- Ալեն Սիմոնյանի խոսքում ոչ մի բան չկար Արցախի մասին
- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան