Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Ի պատասխան մտահոգ քաղաքացիների բազմաթիվ հարցերի:
Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր:
Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:
Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Գարեգին Երկրորդի հետ
- Կաթողիկը պատրաստակամ է նպաստել այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
- «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանը երեկոյան հանդիպել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ
- Իշխան Սաղաթելյանը ՀՀ բոլոր նախկին նախագահներին, ԱԳ նախարարներին, Վեհափառ Հայրապետին հրավիրում է մեկ սեղանի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան