ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:լ
Նենսի Փելոսին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նենսի Փելոսին նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը Նենսի Փելոսիին պարգևատրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով: Իր հերթին Ն.Փելոսին Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնել է հուշանվեր:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում է
- Հիմա էլ Նենսի Փելոսիի այցն է իշխանական խմբակը ներկայացնում որպես դարակազմիկ. Թևանյան
- Երևանում Նենսի Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով
- Փելոսին Հայաստան գնում է ամերիկահայերի քվեների համար.Սերգեյ Մարկեդոնով
- Փելոսիի այցին ընդառաջ Երևանի կենտրոնում խստացվել է անվտանգության ռեժիմը
- Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է. Դանիելյան
- Փելոսին՝ Հայաստան այցի մասին. Այս ամենը մարդու իրավունքների մասին է
- Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Սուրեն Սարգսյան
- Politico. Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կժամանի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան