Քաղաքական 18:20 18/09/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Առաջարկություն` սեպտեմբերի 21-ի նախօրեին

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Առաջարկում եմ այս անգամ տրաֆարետային շնորհավորանքների ու վերացական բարեմաղթանքների փոխարեն՝ հանրային գիտակից դեմքերը հանդես գան կոնկրետ ասելիքով։ Սեպտեմբերի 21-ը դարձնենք իսկական աշխատանքային օր։

Պետության նոր էջը

Մեր անկախ պետականությունն ունեցել է մի քանի փուլ.

1991-2018՝ Հայաստանի երրորդ Հանրապետություն, 2018-2020՝ անցումային փուլ՝ փլուզման նախապատրաստական, 2020-2022՝ բուն փլուզումների։

Մենք պետք է ընդունենք, որ անկախության 1991-2018 պրոյեկտը չկա։ Չկարողացանք պահել։ Երրորդ Հանրապետությունը չկա։ 2020-ից մինչև հիմա մենք պետական և հանրային մակարդակով զբաղված էինք տուն-տունիկով։ Հետևանքը` այսօրվա վիճակը։
Թուրքը Ջերմուկի մատույցներում է։ Էլ ինչի՞ն ենք սպասում. սպասենք` կռիվը հասնի 4-րդ մասիվ, որ հասկանա՞նք, որ պետությունը փլուզվում է։

Մեր խնդիրը հիմա անկախ պետականության նոր պրոյեկտի ձևավորումն է։ Արագ ու գրագետ։ Ներառյալ` Արցախի հարցի նոր ընկալումը։ 2022-ից սկսվող` Հայաստանի նոր էջը պետք է ունենա նոր բովանդակություն, լուծման ենթակա նոր խնդիրներ, Հայաստանը պետք է ունենա նոր բանակցային կոնցեպտ, նոր տեսլական։
Մենք պետք է սթափ հասկանանք պետականության նոր պրոյեկտի հայկական ռեսուրսը, շարժիչը, հնարավոր դաշնակիցներին։

Իրականությունը

Ցաքուցրիվ չլինելու, առավելագույնս կոնկրետ և կիռական լինելու համար անհրաժեշտ է առանց մեղմացումների, կետ առ կետ ձևակերպել իրականությունը, ու այդ հենքի վրա սկսել գտնել լուծումներ։ Կարկատաններով հին պետությունը չենք պահելու։ Հիմա նոր գաղափարների, նոր բովանդակության, բացառիկ դժվարությամբ գտնվող ելքերի ու քայլերի ժամանակն է։ Ես սա՛ նկատի ունեմ հայկական պետականության նոր էջ ասելով, 2022-ից պետականության նոր պրոյեկտ ասելով։ Իսկ իրականությունը ծայրահեղ բարդ է.


1. Թուրքը մտել է մեր երկիր, և Երևանը նրա համար վերջնանպատակ է։
2. Գործող իշխանության ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չտվեց, ընդունում է դրա տապալումը, և ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։
3. ԱԺ մեծամասնությունը գտնվում է խմբակային փսիխոզի մեջ։ Չի ընկալում իրականությունը, չի հասկանում, թե ինչ է ասում իրենց քաղաքական ղեկավարը, չի հասկանում, թե ինչ է կատարվում իրենց իշխանության օրոք։
4. Օնլայն ռեժիմով տեղի է ունենում երկրի արտաքին քաղաքական կուրսի և անվտանգային համակարգի փոփոխություն։ Սրա տակ ոչ մի հաշվարկ, ոչ մի իրական երաշխիք չկա։ Բայց գործող իշխանությունը գնում է դրան, իսկ հանրությունը չի հասկանում։
5. Փողոցը դառնում է քաոտիկ, չափազանց ագրեսիվ, և կա մեծ վտանգ` անկառավարելի զարգացումների։
6. Չունենք գործող իշխանությանը որպես պատրաստի այլընտրանք ձևավորված քաղաքական-հասարակական միավոր։ Առկա ընդդիմադիր ձևաչափերը այլևս ժամանակավրեպ են։ Ընդդիմությունը այլ բան է, այլընտրանքը՝ լրիվ ուրիշ բան՝ գրեթե իշխանություն։ Գործող վարչապետը ասում է` իմ կոնցեպտը ձախողվել է, ու նույն վայրկյանին չի ներկայացվում այլընտրանքային կոնցեպտ, ոտքի վրա փոխվում է երկրի քաղաքական կուրսը, անվտանգային համակարգը, ու չի ստանում գնահատական հակաիշխանական համակարգի կողմից (առանձին անհատներ հաշիվ չէ)։ Նենսի Փելոսիի հայամետ գործունեության համար երախտապարտ ենք, նրա հայամետ ձևակերպումները հաճելի են, բայց Նենսի Փելոսին Վուդրո Վիլսոնի քարտեզի նման մի բան է` իրական հողի վրա աղետը կանխելու զրոյական երաշխիքով։ Ու ոչ ոք սա չի բացատրում ժողովրդին։ Չի բացատրում, որ ողջ մանկապատանեկան իշխանությամբ Փելոսի երկրպագելը ուղիղ պրովոկացիա է Իրանի, հանդեպ, որը միակն է այսօր խոսում սահմանների անձեռնմխելիության մասին, Ռուսաստանի, որը միակն է, որի իրական զորքը այստեղ է, Չինաստանի, որը ՄԱԿ ԱԽ-ի նիստում խոսում է Արցախի հարցի` չկարգավորված լինելու մասին։ Ու չկա ինստիտուցիոնալ միավոր, որ հայ ժողովրդին սա մանրամասն կբացատրի։ Սա խոսում է ոչ իշխանական  համակարգերի ինստիտուցիոնալ ձախողման մասին։ Ստացվում է անհեթեթ վիճակ՝ գործող իշխանություն և դիմացը` ինստիտուցիոնալ վակուում, իսկ այդ դեպքում մինչև թուրքի` կասկադ հասնելը գործող իշխանությունը մնալու է։
7. Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է այն իրականությունը, ինչը թողնելու է այս իշխանությունը, և չի ունենալու իրավունք` անդադար մեղադրելու նախկիններին։ Սա դաժան փաստ է, և հաջորդ իշխանություն կլինի այն միավորը, որը կընդունի խաղի այս կանոնը։ Այն ծայրահեղ վատ իրականության իշխանություն է լինելու, առանց նվնվալու իրավունքի, չի ստեղծելու նոր եռատոներ, բայց ունենալու է ամենակարևոր առաքելությունը՝ պահել պետությունը։
8. Ունենք պետական մտածողոթյան հանրային կրիտիկական ցածր մակարդակ. չկա անվտանգության զգացում և չկա կորստի զգացում՝ տարածքային և մարդկային։
9. Ունենք փայլուն անհատներ բոլոր սերունդների մեջ, հատկապես` երիտասարդության, և այդ անհատները ճիշտ իշխանության պայմաններում կարճ ժամանակում փոխելու են ընդհանուր հասարակական տրամադրությունները և որակները։
10. Ունենք միջին սերնդի ինֆանտիլության խնդիր։ Ինչ լինում է` իներցիայով ու լուռ սպասումով նայում ենք նախկին նախագահներին։ Ողջ հարգանքով հանդերձ` նրանց անցած ճանապարհի հանդեպ, բայց միջին սերունդը պետք է կարողանա զգալ առաքելություն և հասունություն՝ պատասխանատվություն վերցնելու։
12. Ո՞ւր են մյուսները։ Հայաստանն ունեցել է նախկին վարչապետեր, որոնք երկար տարիներ կարևորագույն որոշումներ են կայացրել, անհատապես կայացել են այս երկրում, ի վերջո դարձել են հաջողակ կապիտալի տեր մարդիկ։ Բա հիմա ու՞ր են։ Երբ թուրքն արդեն Ջերմուկ է ռմբակոծում, չե՞ն զգում պատասխանատվություն, անելիք, ասելիք չկա՞։ Խոսքը վերաբերում է նաև մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Նման հարցերը հնարավոր չի լինելու շրջանցել։ Թերևս բացառություն են Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Վարդան Օսկանյանը, ովքեր մեկ վայրկյան չմնացին կողքի քաշված։
13. Սփյուռքը Հայաստանին այս պահին վերաբերվում է որպես մեծ ռեստորանի` համով, թարմ։ Բայց սա Հայաստանի մեղավորությունն է. պետությունը իդեա չունի, առաջարկելու բան չունի։ 
14. Հայաստանը խաղալիք չէ, այստեղ ապրող միլիոնավոր մարդիկ խաղալիք չեն, էքսպերիմենտալ կենդանիներ չեն, որ թողնենք բախտի քմահաճույքին։ Գրագետ, սառը, պետական մտածողությամբ` պետք է փրկենք վիճակը, ավելի մեծ և "փառաբեր" գործերը թողնելով հաջորդ, հաջորդի հաջորդ սերունդներին և իշխանություններին։ Հասկանալ է պետք պրոբլեմների էությունը և հնարավոր ընդունելի լուծումները։ Փոխվել է Արցախի հարցի բովանդակությունը, փոխվել են Հայաստանի հնարավորությունները։ Չի կարելի մի օր ասել` թուղթ եմ ստորագրելու, հաջորդ օրը ասել՝ չեմ ստորագրելու։ Չի կարելի նախորդ օրը դիմել ՀԱՊԿ, հաջորդ օրը` փչացնել ՀԱՊԿ-ը։ Չի կարելի զանգել Պոտինին, հաջորդ օրը ասել, թե կրակը ամերկացիներն են կանգնացրել։ Իշխանությունը նրա համար է, որ լուծի խնդիրները, երբեմն` անկարելին դարձնի հնարավոր, լինի ճկուն, խուսափի վատագույնից։ Չի կարող, չպիտի այնպես լինի, որ իշխանության բանակցային ցիկլերը ավարտվեն ռազմական գործողություններով ու հարյուրավոր զոհերով։
15. Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը գիտեն ինչ են ուզում։ Չգիտենք միայն մենք։ Մենք ասելով ես նկատի ունեմ Հայաստանը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանական միտքը։ Նման պարագայում ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, լրիվ տրամաբանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։ Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ նոր ստեղծված իրականության մեջ  պետք է ձևակերպել հայկական միտք, հայկական շահեր, հայկական նոր բովանդակություն։
16. Շատ գործիչներ ինչ-որ հարցումների գերին են` անհատական և իրավիճակային վարկանիշների։ Բայց ամեն ինչ սրընթաց է փոխվում։ Ի դեպ, 100 տարի առաջ Արամ Մանուկյանն ու Նժդեհն ունեցել են ամենամեծ անտիռեյտինգները, բայց կարողացել են համախմբել ու պետություն պահել։ Գործիչները, որոնք իրոք առաքելություն են զգում, հիմա պիտի դուրս գան ու լծվեն պետություն պահելու գործին։ Չանեն հիմա, հետո նոր իրականություն է լինելու։
17. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա մենք պետք է շրջադարձային որոշումներ կայացնենք, միավորվենք, գրագետ ու վճռական լինենք։
Հանրային տրամադրությունները՝ տագնապ, ագրեսիա, անհուսություն և այլն՝ փոխակերպենք նոր քաղաքական-հասարակական շարժման, որի առանցքը, սուպերգաղափարը պետությունն է։ Ու անհուսությունից փողոցում հավաքվող հազարներին, տանը նստած` իրենց անելիքը չիմացող հարյուր հազարներին միավորենք գործնական գաղափարի շուրջ՝ պահում ենք պետությունը։ Որոշում ենք պահել պետությունը։
18. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, մի ակնթարթում կարող են վերանալ ԱԺ մեծամասնություն, քվորում, կանոնակարգ հասկացությունները։ Սա կարծես թե դեռ չի գիտակցվում։ Պետք է աշխատել պետական ինստիտուտների հետ, ձևավորել նորերը՝ անհատական մակարդակում բացառելով ագրեսիան։ Ներսում արյուն չպետք է լինի։ Սա պետք է ֆիքսել` որպես հիմնական մեսիջ և փոխանցել գործող իշխանությանը, ԱԺ մեծամասնությանը։

Ամփոփում

Հայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է.

Կարճաժամկետ. կանգնեցնել օրհասական փլուզումը, դա կարող է շաբաթների խնդիր լինել։
Միջնաժամկետ. դաշնակիցների, հարևանների, միջազգային հանրության, հակառակորդների հետ նոր բանակցային իրատեսական կոնցեպցիա, նոր լուծումներ, որոնք կապահովեն կայունություն։
Երկարաժամկետ. Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի նոր բովանդակություն, զարգացման նոր տեսլական»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}