Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքացիների հանդիպումը եղել է բաց և անկեղծ զրույց․ Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն պարզաբանել է,թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահի քաղաքացիների հետ հանդիպումը եղել փակ ձևաչափով։
«Դա եղել է և նախագահի, և քաղաքացիների ցանկությունը, որ զրույցն ընթանա անկաշկանտ մթնոլորտում և չկաշկանդվեն լրատվամիջոցների ներկայությունից»,- լրագրողներին ասաց Խամոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում հատուկ լրատվամիջոցմների համար տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:
«Իսկ այս հանդիպումը տեղի է ունեցել 2-5 ժամ։ Բաց և անկեղծ զրույց տեղի ունեցավ՝ ստեղծված իրավիճակի և ելքերի վերաբերյալ։ Դահլիճը բավականին մարդաշատ էր, մի մասը նույնիսկ կանգնած էր։ Ամենակարևոր արձանգրումն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային կյանքից գուցե առաջին հայացքից իր բացակայությամբ պայմանավորված, կարող էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվել, թե ետ է քաշվել, գնացել է և այլն։ Նա արձանագրեց՝ որևէ տեղ չի գնացել ու չի պատրաստվում գնալ: Նա վստահեցրեց, որ առաջիկայում շատ հստակ գնահատելով իրավիճակը՝ կոնկրետ քայլեր են ներկայացվելու»,- ասաց պատգամավորը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան