Ըստ Արայիկ Հարությունյանի տրամաբանության՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բխում է արցախահայերի շահերի՞ց․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
«Արայիկ Հարությունյանը ասում է, որ ՀՀ իշխանությունները իրան քանիցս վստահեցրել են, որ որևէ փաստաթուղթ առանց Արցախի կարծիքը հարցնելու չի ստորագրվի ու հավաստիացնում ա, որ իրենք դեմ են արցախցիների շահերից չբխող ցանկացած փաստաթղթի ստորագրմանը։
Այսինքն, ըստ Արայիկ Հարությունյանի տրամաբանության, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ստորագրվեց առանց Հայաստանի ու Արցախի բնակչության կարծիքը հարցնելու, բխում է արցախահայերի շահերից՞։ Թե ինքը, իմանալով, որ համ նման փաստաթուղթ կա, համ էլ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանական շահերն են սպասարկվում, մեկ է կույր հավատով է լցված ՀՀ իշխանության խոսքերի հանդեպ՞»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ,այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի․ Արայիկ Հարությունյան
- Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին․ Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան