Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին․ Արայիկ Հարությունյան
Հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում է, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունացմաամբ,թուրք-ադրբեջանական ագրեսիայով , նորանոր պատերազմով և այլ մարտահրավերներով։Այս մասին տեսաուղերձով հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ ցանկանում է բաց կերպով ներկայացնել ժողովրդին իրավիճակն ու անելիքները։
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիներից ստացել է շուրջ 150 հարց։
«Ոչ միայն Արցախի , այլև ՀՀ ունի անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է ։ Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին , որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։ Այդ վտանգի կանխումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով»,- ասաց Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան