Արծրուն Պեպանյան. Ինչ է խորհրդանշում «Վարդանանքի» մոտ խոսալը
Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը գրում է.
«ԻՆՉ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ «ՎԱՐԴԱՆԱՆՔԻ» ՄՈՏ ԽՈՍԱԼԸ
Մամուլից տեղեկանում ենք` Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»-ի մոտիվներով արված որմնանկարին նայելով՝ Փելոսին ասաց․ «...ահա մենք տեսնում ենք այս որմնանկարը, որտեղ քրիստոնյա հայերը հաղթեցին պարսիկներին»:
Որոշ վերուծաբաններ այս խոսքի մեջ տեսնում են արդի աշխարհաքաղաքակսն կնճիռների վերաբերյալ հստակ ակնարկ, բայց ես ձեր ուշադրությունը կհրավիրեմ այլ հարցի վրա:
Կոնֆուցիոսը պնդում էր, որ աշխարհը կառավարում են նշաններն ու խորհրդանիշները, ոչ թե բառերն ու օրենքները : Հիմա եկեք մի կողմ թողնենք ասված բառերը և փորձենք պարզել, թե ինչ կարող է խորհրդանշել այդ նկարի մոտից խոսք ասելը: Ես ստորև կներկայացնեմ նկարում պատկերված ժամանակի նկարագրությունը, իսկ զուգահեռելն ու խորհուրդ գտնելը, եթե այն կա, թողնում եմ ձեզ:
Եվ այսպես`
1. Ավարայրից մեկ օր առաջ
«Հայոց զորքերը եկան, հասան նույն տեղը և անպատրաստ գտան պարսից զորքը. եթե ուզենային, երամակարձակ այն ծույլերին կարող էին մեծ վնաս հասցնել, սակայն հետաձգելով մնացին այն օրը քանզի նահատակություն փափագողները մտքներում չէին դրել հաղթելը, որպեսզի դրանից հետո էլ անվերջ տեսնեին հոգիները ծախողների ապականումը, այլ միշտ և ամեն օր շտապում էին հասնելու կոչման կետին ու տենչալի մարտիրոսությանը», (Ղ. Փարպեցի «Հայոց պատմութուն», Երևան, 1982թ. էջ 163):
2, Կռվի ավարտը
«Հայոց զորքի այն բազմությունը, որ եկել էր հարկից դրդված և ակամա, մանավանդ ուրիշներին էլ տարակուսանքի մեջ գցելու և ետ դարձնելու համար, այնտեղից փախուստ տալով ՝ հավիտենական կորստով չքվեց: ….Պարսից զորքերն էլ, տեսնելով, որ Հայոց գունդը թուլացել, ուժասպառ է դարձել և չի կարող իրենց կոտորել, տեսնելով նաև այն, որ փախած գնում էր Հայոց զորքի մի մասը…»,.(Ղ. Փարպեցի,. էջ 169):
3. Ավարայրից հետո
«Հայոց աշխարհում լավությունը լքված էր երևում, իմաստությունը՝ կորսված, քաջությունը՝ հեռացած ու մեռած, քրիստոնեությունը՝ թաքցված, երբեմնի Հայոց քաջանուն զորքը, որ ուրիշ զորքերի մեջ երևելի էր, զորագլուխները՝ անվանի ու հաղթող, ապա այժմ ծաղր էր ամենքի աչքում և ծիծաղելի»:
(Ղ. Փարպեցի էջ 269)»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին