ԵՄ-ում հացի գինը կտրուկ թանկացել է
ԵՄ-ում հացը երբեք այնքան թանկ չի եղել, որքան 2022 թվականի աշնանը: Այս մասին հայտնել է Եվրոպական «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ օգոստոսին միջինում անցյալ տարվա համեմատ աճը կազմել է 18%, այն ամենից շատ աճել է Հունգարիայում՝ 60%։ Ամենափոքր աճը գրանցվել է Ֆրանսիայում և Բելգիայում՝ 10% և 13%։
«Եվրոստատ»-ում հացի թանկացումը բացատրում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամով, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամով։
Հարակից հրապարակումներ`
- Bloomberg. Թանկարժեք քարերի շուկան թանկացել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
- 1945 թվականից ի վեր Եվրոպայում ամենածանր ձմեռն է սպասվում.Վուչիչ
- Եթե միջոցներ չձեռնարկվեն, միլիոնավոր բրիտանացիներ ձմռանը կմնան առանց սնունդի և ջեռուցման. Լոնդոնի քաղաքապետ
- Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան