Անմահները. «Ինձ համար բանակը ամենակարևորն է ներկայիս դրությամբ»
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, Կապանի զորամասի 2-րդ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, լեյտենատ Էրիկ Գեղամյանը։
Արդեն գրել էինք, որ սեպտեմբերի 14-ին, Սյունիքի պաշտպանական մարտերի ժամանակ զոհվել է հրետանավոր Արման Ծատուրյանը։ Նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող էր։
Արման Ծատուրյանը ծնվել է 2003 թ․ հուլիսի 4-ին։ 2021 թվականին ավարտել է Գալուստ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է ՀՊՏՀ առկա բակալավրիատ՝ «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտությամբ։ 6 ամիս անց զորակոչվել է բանակ, ծառայել Կապանում։
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը ասել է. «Իր տեսակով առաջամարտիկ էր․ ընկերների հետ հարաբերություններում օգնելու, ձեռք մեկնելու մեջ առաջինն էր։ Գնալու էր առաջ․ նայում եմ նկարին, աչքերին, համոզվում՝ միայն առաջ էր գնալու»։
«Ինձ համար բանակը ամենակարևորն է ներկայիս դրությամբ, որովհետև առանց բանակ չկա պաշտպանություն, իսկ եթե չկա պաշտպանություն, ես չեմ կարող վստահ լինել, որ իմ ընտանիքը խաղաղ կլինի….»․ սա էր Արմանի համոզմունքը։
Օրինակելի զինվորի, քաջարի հրետանավորի մասին պատմող տեսանյութը՝ «Զինուժ» հաղորդաշարի 2022 թվականի ապրիլի 17-ի թողարկումից։
Հարակից հրապարակումներ`
- Գերության մեջ անմահացած Դավիթ Գիշյանը
- Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները
- Անմահները. Թշնամու կրակը վերցրել են իրենց վրա
- Անմահների բանակի նոր զինվորները
- Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
- Ձեր անունները պետք է բարձր հնչեն, մինչդեռ անհայտ են թողնում
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան