Կրեմլն արձագանքել է Պուգաչովայի կոչին՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու կոչը՝ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի նկատմամբ համանման որոշումից հետո (նա ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել):
«Չեմ կարծում, որ սա Կրեմլի հետ կապված հարց է, ուստի չեմ մեկնաբանի», - պատասխանել է Պեսկովը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Սեպտեմբերի 18-ին՝ Գալկինին օտարերկրյա գործակալ հայտարարելուց երկու օր անց, Պուգաչովան Արդարադատության նախարարությանը կոչ է արել իրեն ներառել այդ շարքերում։ Նա բացատրել է, որ համաձայն է ամուսնու կարծիքի հետ։
Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հումորիստ Մաքսիմ Գալկինին ներառել է «օտարերկրյա գործակալների գործառույթ կատարող անձանց» ցուցակում: Նախարարությունը կարծում է, որ հումորիստը գումար է ստացել Ուկրաինայից «քաղաքական գործունեություն ծավալելիս»։ Ի պատասխան՝ շոումենը տեսահոլովակ է ձայնագրել, որում նշել է, որ արդեն 28 տարի է ՝ քաղաքական երգիծանքով է հանդես գալիս հումորային ժանրում։ Նա վստահեցրել է, որ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։ Բացի այդ, նա նշել է, որ տասը տարուց ավելի չի եղել Ուկրաինայում և ֆինանսավորում չի ստացել այս երկրից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան