«Պատրաստվո՞ւմ է խայտառակությունից հետո հրաժարական ներկայացնել Վահագն Խաչատուրյանը». Հարցը գրավոր են ուզում
Միջազգային մամուլում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի խայտառակ վարքի մասին հրապարակումներից հետո պատրաստվո՞ւմ է նա հրաժարական ներկայացնել։
Panorama.am-ն այս հարցն ուղղեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանին։
Ի պատասխան վերջինն ասաց՝ իրավասու չէ պատասխանել։
«Հարցը գրավոր ուղարկեք, կպատասխանենք»,-նշեց նա։
«Արդյո՞ք պատասխանի բովանդակությունը պայմանավորված է հարցման ձևից»,-ճշտեց Panorama.am-ը։
«Ես իրավասու չեմ պատասխանել»,-ասաց Թ. Հովհաննիսյանը։
Panorama.am-ն այս հրապարակման հղումն ու գրավոր հարցումը կուղարկի ՀՀ նախագահի աշխատակազմ, այն նախագահի, որ աշխարհում ոչ թե բարձրացրեց Հայաստանի ու հայի պատիվը, այլ խայտառակեց՝ տուրք տալով Մեծ Բրիտանիայի թագուհու դագաղի մոտ լուսանկար ունենալու անհագուրդ ցանկությանը։
Ի դեպ, լուսանկարողն էլ ոչ թե օգնականն է, ինչպես նշվում է միջազգային մամուլում, այլ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը։
Ի՞նչ պատժի է արժանացել դիվանագետը նման խախտման համար։ ԱԳ նախարարությունից էլ խնդրեցին գրավոր հարցում անել։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի դագաղի մոտ՝ դրանով իսկ խախտելով միապետին հրապարակային հրաժեշտ տալու սահմանված կանոնները։ ԶԼՄ-ները նշում են, որ միջադեպը թագուհուն հրաժեշտի ժամանակ լուսանկարելու արգելքի խախտման առաջին դեպքն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան