Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Ղրղզստանի հետ սահմանին հակամարտությունում 41 մարդու մահվան մասին
Տաջիկստանի փոխարտգործնախարար Սոդիկ Իմոմին հայտնել է, որ Ղրղզստանի հետ սահմանին զինված բախման հետևանքով 41 մարդ է մահցել։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
«Ղրղզստանի ագրեսիվ գործողությունների արդյունքում այս պահին մենք կարող ենք հաստատել 41 մարդու մահը»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (GKNB) սահմանային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրղզստանի և Տաջիկական սահմանից լրացուցիչ ուժեր և միջոցներ են դուրս բերվում երկու երկրների միջև պայմանավորվածությունների համաձայն։ Երկու հանրապետությունների իրավապահ մարմինները կարգուկանոն են պահպանում Տաջիկստանի Խուջանդ և Կանիբադամ քաղաքները և ղրղզական Արկա և Բորբորդուկ բնակավայրերը կապող մայրուղում։
Ղրղզստանում սեպտեմբերի 19-ը համազգային սգո օր է հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է հղել
- Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերսկսվել է դիմակայությունը
- Տաջիկստանի սահմանին տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի
- Զինված բախումներ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին