Կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին Բայդենի խոսքերը զարմացրել են Սպիտակ տան աշխատակիցներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի CBS-ին տված հարցազրույցում հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսային համաճարակն ավարտվել է, անակնկալ է եղել Սպիտակ տան աշխատակիցների համար, որոնք պատասխանատու են առողջապահության հարցերի համար, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Բայդենի պնդումը, որ պանդեմիան ավարտված է, անակնկալի է բերել առողջապահության համար պատասխանատու մի քանի աշխատակիցների», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է հրապարակման մեջ։
Նշվել է նաև, որ համաճարակի ավարտի մասին նախագահի հայտարարությունը նախատեսված չի եղել հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակը, ենթադրաբար, ավարտվել է։
«Համաճարակն ավարտվել է։ Դեռևս ունենք COVID-ի հետ կապված խնդիր, մենք դեռ քրտնաջան աշխատում ենք դրա վրա», - ասել է ԱՄՆ ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան