Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ու «Kaspersky Symphony»-ն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը և «Կասպերսկի» ընկերությունը՝ ի դեմս «Kaspersky Symphony» լուծումների շարքի, հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության շրջանակում ընկերությունը հանդես կգա որպես Հայաստանի առաջատար թատերական կոլեկտիվի նախագծերի հովանավոր:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում առանձնակի կարևորություն են տալիս կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերության հետ համագործակցությանը:
«Օպերային թատրոնը վերջերս հաջողությամբ ավարտեց ռեբրենդինգի աշխատանքները, որը նոր շունչ կհաղորդի մեր կոլեկտիվի ստեղծագործական նախաձեռնություններին։ Եվ «Kaspersky Symphony«-ի հետ համագործակցությունը կդառնա այդ առաջընթացի հզոր շարժիչ»,- նշել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
«Կասպերսկի» ընկերությունում նույնպես բարձր են գնահատում համագործակցությունը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հետ:
«Մեր ընկերությունում ուրախ են Հայաստանում առաջին հովանավորչական նախագծի համար, որը կապված է մշակույթի ոլորտի հետ։ Վստահ եմ, որ Օպերային թատրոնի հետ համագործակցությունը կլինի երկարաժամկետ, արգասաբեր, և դրանով իսկ «Կասպերսկի» ընկերությունը հաջողություն կունենա Հայաստանի մշակութային արժեքների պաշտպանության գործում»,- ընդգծել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան