Եւս մեկ ուկրաինացի երգիչ չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը` ի պաշտպանություն Հայաստանի
Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն իր ինստագրամում հայտնել է Բաքվում համերգը չեղարկելու մասին։
Երգչուհին, ում համերգը Բաքվում նախատեսված էր նոյեմբերի 15-ին, նախօրեին հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի։
Նա իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում գրել է․ «Հայերի կյանքը կարևոր է»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մեկ այլ ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը հայտարարել էր Բաքվում պլանավորված համերգը չեղարկելու մասին։
«Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ», - գրել է Մաքս Բարսկիխը։