Խոշոր վթար Ապարան-Քուչակ ճանապարհին. վիրավորների մեջ երեխաներ կան
Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ). «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։
Ապարան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել ավտոմեքենաների վարորդները, ուղևորներ՝ Ա. Ս.-ն (մոտ 5 տարեկան), Ս. Ե.-ն (ծնված 1959 թ.), Մ. Մ.-ն (ծնված 1990 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2019 թ.), Դ. Վ.-ն (ծնված 2001 թ.), Հ. Օ.-ն (ծնված 1998 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1961 թ.) և մի կին (տվյալները չի հաջողվել պարզել), որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո՝ Մ․ Մ.-ն, Հ․ Օ.-ն և մի կին (անգիտակից վիճակում), տեղափոխվել են Երևան քաղաքի ԲԿ-ներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան