Լոնդոնում ավարտվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն հրապարակային հրաժեշտը
Երկուշաբթի Լոնդոնում ավարտվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին հրապարակային հրաժեշտի արարողությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Եղիսաբեթ II-ին հրապարակային հրաժեշտի արարողությունը չորս օր շարունակ անցկացվել է Վեստմինստերյան պալատում՝ չորեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 20.00-ից մինչև երկուշաբթի Մոսկվայի ժամանակով 9.30-ը: Պալատը շուրջօրյա բաց էր հանրության համար։ Վեստմինստերյան պալատում թագուհուն հրաժեշտ տալու եկածներից շատերը 10 ժամից ավելի հերթ են կանգնել։ Թագուհուն վերջին հրաժեշտ տվողների հերթը ձգվում է 8 կիլոմետր։
Թե քանի հոգի է կարողացել հարգանքի տուրքը մատուցել թագուհուն, դեռ չի հաղորդվում, սակայն, ըստ իշխանությունների, նրանց թիվը կարող է հասնել կես միլիոնի։
Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում սեպտեմբերի 19-ին։ Արարողությունը տեղի կունենա տեղական ժամանակով 11.00-ին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից առաջ չեն հրավիրվել ընդունելության
- Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր
- Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
- Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
- Փաշինյան. Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների համար
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի
- Լիզ Թրասը հայտնել է, որ ամբողջ Բրիտանիան մտահոգ է Եղիսաբեթ 2-րդ թագուհու առողջության մասին լուրերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան