Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված քրգործեր են հարուցվել նաև դիակապտության հոդվածով. ՔԿ նախագահ
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ. Քրիստիննե Գրիգորյան
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ․ ԱՆ
- Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից. ՄԻՊ
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ
- Ադրբեջանը կանխամտածված հարձակման թիրախ է դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները. ՔԿ
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում