Ռուսաստանն ու Հայաստանը երկկողմ կապերը հասցրել են դաշնակցային բարձր մակարդակի. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, և երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի»,-ասված է Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում:
ՌԴ նախագահի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ավանդաբար եղել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչ, ՌԴ-ի և Հայաստանի մարզերի սուբյեկտները ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։
«Ձեր ֆորումի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Պետական իշխանությունների, բիզնեսի, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մտքեր փոխանակեն արդիական, էական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-ասվում է ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին