Լուրեր են պտտվում, որ մեր նահատակների թիվը մինչև անգամ հասնում է 500-ի․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«ալիևի ու նիկոլի համատեղ «մաթեմատիկան» է։ Արդեն խոսվում է 207 զոհի մասին։ Մինչդեռ համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ մեր նահատակների թիվը մինչև անգամ հասնում է 500-ի։
Եթե այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք հերքելու միայն մեկ ձև կա - հրապարակել մեր զոհերի ու անհայտ կորածների ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը։
Մեր հող ու ջրի համար նահատակված մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հարգելու համար նվազագույնը պետք է նրանց անունները բացահայտել հանրության առջև։
Դա ամենա-ամենանվազագույնն է։ Եվ քանի դեռ դա չի կատարվել, յուրաքանչյուրս իրավունք ունենք հիմնավորապես կասկածել պաշտոնական վիճակագրությանը»։
Լուսանկարները՝ Մելիքյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է Էդգար Ղազարյանը. Ներկայացնում է Ռուբեն Մելիքյանը
- Չալաբյանին կալանավորելու դատարանի որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել. Ռուբեն Մելիքյան
- Որևէ մեկի մտքով չանցավ արգելել Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի մուտքը Հայաստան. Ռուբեն Մելիքյան
- ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանն այժմ գտնվում է «Զվարթնոց»-ի տրանզիտային հատվածում. Ռուբեն Մելիքյան
- Այդ երիտասարդ կինը ողջ կյանքում ապրելու է արյան խարանով. Ռուբեն Մելիքյանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին
- Ռուբեն Մելիքյան. Կարգադրիչներն արգելել են պլաստիկե շշով ջուր բարձրացնել «անվտանգության նկատառումով»
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Լսվելու իրավունքն այս պայմաններում դառնում է առարկայազուրկ․ Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Այդ դրույթը կարող է կոտրել պետության «փորձաքննական մենաշնորհը»