Ադրբեջանցիները Ջերմուկից քանի կմ-ի վրա են, բա դա խայտառակություն չէ՞. Սերժ Սարգսյան
«Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր:
Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած»,- այս խոսքերն ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2021 թ. հունիսի 6-ին Ջերմուկում։
Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն այսօր հիշեցրել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ տեղադրելով այդ օրվա հանդիպումից մի հատված։
Նշենք, որ արդեն այսօր՝ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո, թշնամու զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա։
«Այս ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- սեպտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը. նախարարություն
- ԳԴՀ նորանշանակ փոխդեսպանը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ տեսել է Ջերմուկում
- Թշնամու հրետակոծությունից վնասվել է Ջերմուկի ՀՓՋ շենքը
- Այս պահին չի շիջվել Ջերմուկի մի ծխացող տարածքը, քանի որ դիտարկվում է թշնամու կողմից.ԱԻՆ փոխնախարար
- Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
- Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ՄԻՊ-ի հավաքած փաստերը
- Ջերմուկի մուտքն այս պահին խիստ սահմանափակված է. փոխքաղաքապետ. «Արմենպրես»
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Ջերմուկի անտառներում հրդեհը բռնկվել է Ադրբեջանի արձակած կրակոցների հետևանքով․ Կոստանյան
- Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան