Ամրամ Մակինյան. Չգիտեմ ինչ եք ծխել այս խմբագրությամբ օրենքն ընդունելիս
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.
«Նոր քրեական դատավարության օրենսգրքի գոհարներից`
1) Պաշտպանը միջնորդում է քննիչին դադարեցնել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը- քննիչի պատասխանը`միջնորդությունը չի քննարկում, քանի որ քննիչն օրենքով նման լիազորություն չունի:
2) Պաշտպանը միջնորդում է դատախազին դադարեցնել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը- դատախազի պատասխանը` միջնորդությունը չի քննարկում, քանի որ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում չի հանդիսանում վարույթն իրականացնող մարմին և բացի այդ` նա այդ լիազորությունից օգտվում է իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե դատավարության մասնավոր մասնակցի միջնորդության հիման վրա:
Չգիտեմ ինչ եք ծխել այս խմբագրությամբ Օրենքն ընդունելիս` ձեր վաղվա մասին բացարձակ չեք մտածում...»։