Գերության մեջ անմահացած Դավիթ Գիշյանը
Ադրբեջանի վերջին հարձակումից ժամեր անց ադրբեջանական թելագրամ ալիքներում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են թշնամու զինվորներն առաջին օգնություն ցույց տալիս ուսի շրջանում վիրավոր հայ զինծառայողին։ Զինծառայողը ժամկետային, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյան էր։ Նա հայտնվել էր գերության մեջ։
Զինծառայողի հորեղբայր Խաչատուր Գիշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ տեսանյութը դիտելուց հետո անմիջապես դիմել են պետական բոլոր կառույցներին. «Դիմել ենք Կարմիր խաչին, որտեղ էլ գրանցել են նրա տվյալները։ Իրենք արդեն կկատարեն մնացած աշխատանքները։ Պետական կառույցների ներկայացուցիչներն էլ նշել են, որ արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։
Ցավոք... Գերեվարված Դավիթ Գիշյանին թշնամին սպանել է, նրա մարմինը փոխանցել Հայաստանին։
«Տղայիս հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00»,- գրել է Դավիթի հայրը՝ Բարսեղ Գիշյանը։
Ժաննա Հայրապետյանը գրել է.
«Թելադրության ժամանակ դյուցազուն բառը շփոթվել թ-ով էիր գրել: Պայմանավորվեցինք, որ այսուհետև քեզ Դավիթ-Դյուցազուն կասեմ, ու դու երբեք էլ չես մոռանա այդ բառի գրությունը: Հենց էդպիսին էլ կաս, ոչ մի չափազանցություն: Դավիթ-Դյուցազունս` ազնվական տեսքով, պահվածքով ու տեսակով...
Մի օր էլ ասացի, որ Ակսել Բակունցին ես նման, գուցե դրանից է նաև, որ քեզ մի ուրիշ, շատ ուրիշ, յուրահատուկ սիրով եմ սիրում:
Երբեք չեմ հաշտվելու չլինելուդ հետ: Երբեք ու երբեք: Դավիթ Գիշյանս...»։
Հարակից հրապարակումներ`
- Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները
- Անմահները. Թշնամու կրակը վերցրել են իրենց վրա
- Անմահների բանակի նոր զինվորները
- Հայ ու եզդի իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի
- Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց